Հարգելի այցելու,

Բարի գալուստ «Ագրար Արմավիր» ընկերության կայքէջ:
Սիրով Ձեզ ենք ներկայացնում «ARFRUIT» ապրանքանիշով մեր ընկերության արտադրանքը, որը հնարավորություն է տալիս Ձեզ ծանոթանալու Հայաստանի բերքառատ Արարատյան Դաշտում աճեցված, համային անզուգական տվյալներով օժտված, թարմ մրգերից, բանջարեղեններից ու հատապտուղներից ու մեր հմուտ աշխատակիցների հոգատար ձեռքերով պատրաստված «ARFRUIT» պահածոների հետ:
Ագրար Արմավիր ՍՊԸ -ն գտնվում է հենց Արարատյան դաշտավայրում, հետևաբար անմիջականորեն դաշտավայրից ստանում է թարմ բերք և ժամանակակից տեխնոլոգիաների (ISO) ներդրմամբ ավանդական բաղադրատոմսերին նոր շունչ տալով արտադրում է մուրաբաներ, ջեմեր, բանջարեղենային պահածոներ, թթուներ, կոմպոտներ և նրբախորտիկներ, որոնք էկոլոգիապես մաքուր են, զերծ են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից (ԳՁՕ), առողջարար են և յուրւհատուկ համային տեսանկյունից, և անցնելով լաբորատոր մանրազննին փորձաքննություն, ստանում են որակի համապատասխան հավաստագրեր վաճառքի համար:
Այս կայքէջը հնարավորություն է տալիս Ձեզ ծանոթանալու «ARFRUIT»ի ավելի քան 88 անուն արտադրանքին, ինչպես նաև նորամուծություններին և պարբերաբար թարմացվող տեսականուն:
Շնորհակալություն Ձեզ մեր վեբկայք այցելելու և մեր արտադրանքի հանդեպ Ձեր հետաքրքրության համար:

Հարգանքներով՝
Ենոք Միրզոյան,
Տնօրեն,
Ագրար Արմավիր ՍՊԸ